Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնդում իրացված տարածքի անավարտ շենքն ուզում են ավարտել

Դեկտեմբեր 03,2014 21:22

Կոնդ թաղամասի իրացված տարածքի Պարոնյան 42/1 հասցեի անավարտ շինարարությունը կառավարությունը որոշել է վերսկսել:

Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստին կներկայացվի նախագիծը, ըստ որի անավարտ շինարարությունն ավարտին կհասցնի քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ը` որպես պատվիրատու, իսկ կառուցապատողն է «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունը:

Որոշման նախագծով առաջարկվում է «Ի ԷՄ ՍԻ» ընկերությանը Կոնդ թաղամասի իրացված տարածքների նախկին սեփականատերերի եւ օգտագործողների հետ կնքել դադարեցված գույքային իրավունքների դիմաց ապագայում բնակարաններ տրամադրելու եղանակով հատուցման պայմանագրերը, ըստ կառուցվող շենքի ճարտարապետաշինարարական նախագծով նույնականացվող ստորաբաժանված միավորների:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031