Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազին կառավարությունը բնակարան կնվիրի

Դեկտեմբեր 03,2014 20:50

Կառավարությունը մտադիր է բնակարան նվիրել Շիրակի մարզի ավագ դատախազ Վահե Միրզոյանին: Նվիրատվության անհրաժեշտությունն, ըստ կառավարության, դատախազի բնակարանային խնդիրը լուծելն է:

Վաղը կառավարության նիստին կներկայացվի որոշման նախագիծը` Գյումրու  Անի թաղամասի 13 փողոցի  11ա շենքի՝ ընդհանուր 57.48 քառ. մետր մակերեսով N 5 երկու սենյականոց բնակարանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել փաստացի տիրապետող Վահե Արշալույսի Միրզոյանին որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով: Նվիրվող բնակարանը Շիրակի մարզպետարանինն է:

Նախագծում նշված է, որ դատախազ Վահե Միրզոյանը 2000 թվականից աշխատում է Շիրակի մարզի դատախազությունում եւ  2004-ից դատախազն իր ընտանիքի հետ բնակվել է հիմա արդեն նվիրատվություն հանդիսացող բնակարանում` որպես ծառայողական բնակարան:

«Շիրակի մարզի դատախազ Ր.Վ. Ասլանյանը միջնորդություն է ներկայացրել՝ վերոնշյալ բնակարանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես բնակելի տարածք Վ. Միրզոյանին նվիրաբերելու` նրա ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար, հաշվի առնելով նաեւ 10 տարուց ավելի վերջինիս կողմից նշված բնակարանը տիրապետելու հանգամանքը»,-գրված է որոշման նախագծում:

Այս միջնորդությունն ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջները հաշվի առնելով, (այսպես է հիմնավորում կառավարությունը) նշված բնակարանը կառավարությունը նվիրաբերվում է դատախազին` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031