Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջպետական ճանապարհը փակելու վերաբերյալ քրեական գործը կկարճվի

Դեկտեմբեր 03,2014 20:35

«Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մուրադյանն ասաց, որ իր պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում (նա  պաշտոնավարում է սեպտեմբերի 3-ից) խստացվել է  անտառի պահպանությունը, ազգային պարկի աշխատողները  164 ծառի ապօրինի  հատման վերաբերյալ կազմել են  29 արձանագրություն: Նրանց հարցրինք`լուծվե՞ց Դիլիջան քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչներին ձմռան վառելափայտով ապահովելու հարցը:  Ս. Մուրադյանն ասաց, որ հարցը մեծ չափով լուծվեց, սակայն խանգարեց տեղացած ձյունը,որի պատճառով անտառից փայտ բերելը դժվարացավ: Նրա վկայությամբ՝ Դիլիջան քաղաքի, Գոշ, Հաղարծին, Թեղուտ եւ այլ  գյուղերի բնակիչներին ազգային պարկի տարածքից հատկացվել է շուրջ 2000 խորանարդ մետր անտառի թափուկ: Ձմռան վառելիքի կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիքի տրվել  է 5-8 խորանարդ մետր թափուկ, խորանարդ մետրը՝ 4800-5400 դրամով:

Նախկինում ազգային պարկի  տնօրինությունը փակել էր  գյուղերից դեպի անտառներ տանող ճանապարհները, գյուղացիները հնարավորություն չունեին ձմռան վառելափայտ հայթայթելու: Դրա դեմ բողոքելով`2014թ. սեպտեմբերի 18-ին  Հաղարծին գյուղում Հաղարծին, Թեղուտ, Գոշ գյուղերի, նաեւ Դիլիջան քաղաքի բազում բնակիչներ մոտ մեկուկես ժամ փակել էին  միջպետական ճանապարհը:

Այդ  կապակցությամբ  քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով («Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»):

Քրեական գործը քննում է  Տավուշի մարզային քննչական վարչությունը: Իրավապահ աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ՝ այդ քրեական գործն առաջիկայում կկարճվի, քանի որ  իմաստ չկա բողոքի  ակցիայի մասնակից 500 հոգու հանդեպ քրեական գործ հարուցել, այդ մարդիկ ոչ թե հասարակության հանդեպ անհարգալից են վարվել, այլ  նշված ակցիայով իրենց  պահանջն են բարձրաձայնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031