Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարներին ներկայացվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Դեկտեմբեր 03,2014 19:59

2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանն ընդառաջ Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել գործարարների հետ:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը գործարարներին ներկայացրել է եկող տարվանից գործողության մեջ մտնող նոր ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Փոխնախարարը հայտնել է, որ մշակվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակը Հայաստանի առանձնահատկություններից ելնելով ԵՏՄ անդամակցությունից բխող իրավապայմանագրային դաշտի կարգավորումն է: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվել նաև «Ավելացված արժեքի հարկի» և «Ակցիզային հարկի» մասին օրենքներում` կապված հարկային հայտարարագրման ինստիտուտի ներդրման հետ:

Ըստ Վախթանգ Միրումյանի, մշակվել է նաև անուղղակի հարկերի գծով պարտավորությունների հաշվարկման առանձնահատկությունների մասին նախագիծ, որով սահմանվում է ներմուծման հայտարարագրի փոխարինումը հարկայինով: Զգալի փոփոխություններ են նախատեսվում նաև ժամկետների առումով. «Նոր ընթացակարգով մաքսային վճարները կհաշվարկվեն և կվճարվեն ոչ թե տասնօրյա ժամկետում, այլ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը»:

Փոխնախարարի խոսքով` երրորդ երկրի հետ ազատ առևտրի ռեժիմի մասով ևս խնդիրներ չկան: Գործարարները դրական են արձագանքել նախատեսվող փոփոխություններին` դրանք համարելով դաշտի պարզեցմանն ուղղված նշանակալի քայլ:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031