Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը փոխարժեքի տատանումը կապում է ՌԴ-ի եւ ժողովրդի անվստահության հետ

Դեկտեմբեր 03,2014 19:52

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնաբանեց դրամի արժեզրկման ու թանկացումների հետ կապված խնդիրները: Նրա խոսքերով՝ «Մենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջոցով մոնիթորինգ ենք իրականացրել, 5 տոկոսի շրջանակներում է գնաճը, որը ես նորմալ եմ համարում»:

Ըստ վարչապետի, դա չպետք է կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, դա միջազգային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետեւանք է. «Դա տարածաշրջանային տնտեսության այդ վեր ու վարի պատճառներն են, որ բացասական ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա:

Լրագրողները ճշտեցին, թե միջազգային ասելով ի՞նչ նկատի ունի, կոնկրետ ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետեւա՞նք է դա, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այո, եւ կարծես թե մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահությունն է: Բայց որեւէ խնդիր չկա, Կենտրոնական բանկը տիրապետում է իրավիճակին: Ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի օրը դա կկանոնակարգվի: Եթե լինում են նման խոշոր տատանումներ, անպայման Կենտրոնական բանկը միջամտում է»:
Վարչապետը նշեց, որ կառավարության համար կարեւոր է, որպեսզի տնտեսության տարբեր ճյուղեր օգտվեն հնարավորություններից, եւ կարեւոր է, որ գնաճը լինի իրատեսական:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031