Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը խախտել է Մաքսային միությունում ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները. Լուկաշենկո

Դեկտեմբեր 03,2014 19:45

Ռուսաստանը խախտել է ինտեգրման բոլոր պայմանավորվածությունները և պետք է չեղյալ հայտարարի Բելառուսից մատակարարվող ապրանքի վրա դրած սահմանափակումները, այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Ռեգնում»-ը:

«Բազմաթիվ ձեռնարկատերերի արգելելով Ռուսաստանի տարածք պարենային ապրանքների ներմուծումը՝ Ռուսաստանն իրեն անպարկեշտ է պահել», – ասել է Լուկաշենկոն դեկտեմբերի 3-ին Մինսկում՝ Բելառուսից Ռուսաստան ապրանքների մատակարարման սահմանափակմանը նվիրված խորհրդակցության ժամանակ: Սահմանափակումները կապված են ՌԴ կառավարության իր դեմ կիրառած պատասխան պատժամիջոցների հետ:

«Ռուսաստանը խախտել է բոլոր պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք էինք բերել Մաքսային միությունում: Այո, կարելի է այս ամենը բացատրել անվտանգության, ահաբեկչության, միջուկային անվտանգության և այլ տեսակետներից, կարելի է ամեն ինչ հնարել ու պիտակավորել», – շարունակել է նա, – «Եթե հարց տանք, թե որ ապրանքներն են ավելի անվտանգ՝ բելառուսակա՞նը, թե՞ ռուսականը, դա ծիծաղ կառաջացնի ոչ միայն Բելառուսում, այլև ցանկացած ռուսի մոտ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում, թող ինձնից չնեղանան, կես դարով հետ են մնացել ապրանքի անվտանգության ոլորտում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031