Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլու. «Ռուսական գազի գնի նվազեցումը ընդամենը 6 տոկոսով բավարար չէ»․ «Ազատություն»

Դեկտեմբեր 03,2014 19:42

«Թուրքիա մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցումը ընդամենը 6 տոկոսով բավարար չէ», – մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Անկարայում երկուշաբթի օրն արված հայտարարությունները, պնդում է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Այդ մասին թուրքական կառավարության ղեկավարը հայտարարեց երեկ` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ամենշաբաթյա նիստի ժամանակ:

«Արդեն տեղյակ եք, որ Ռուսաստանը որոշեց 6 տոկոսով նվազեցնել Թուրքիա մատակարարվող բնական գազի գինը: Այդ մասին հայտարարեց պարոն Պուտինը [Անկարայում կայացած] մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ ասուլիսից անմիջապես հետո մենք դիմեցինք նրան` ասելով, որ գնի նման իջեցումը նշանակալի չէ: Բանակցությունները այս խնդրի շուրջ  դեռ շարունակվելու են», – ասաց Դավութօղլուն` հույս հայտնելով, սակայն, որ Մոսկվան ու Անկարան կկարողանան պահպանել տնտեսական հարաբերությունների զարգացման վերջին տարիներին նկատվող դրական դինամիկան:

«Որևէ մեկը չէր էլ կարող կանխատեսել, որ Թուրքիան և Ռուսաստանը շատ կարճ ժամանակահատվածում կկարողանան զարգացնել հարաբերությունները` հասցնելով ներկա մակարդակին: Մեր երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասել է տարեկան 32 միլիարդ դոլարի ցուցանիշին: Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում մենք ապագային վերաբերող մի շարք այլ կարևոր որոշումներ ենք կայացրել», – հայտարարեց Դավութօղլուն:

Թուրքական կողմը, սակայն, չի թաքցնում, որ ամենակարևոր որոշումը` գազի վերջնական գնի հստակեցումը, դեռ չի կայացվել: Ռուսական «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ թուրքական կողմի պատկերացմամբ` փոխզիջումը գազի գնի նվազեցումն է ոչ թե 6, այլ միանգամից 15 տոկոսով:

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031