Լրահոս
Օրվա լրահոսը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի որոշ հատվածում կանգառն արգելված է

Դեկտեմբեր 03,2014 19:30

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով:

Երթևեկությունը բաց է նաև երկու և ավելի տանող կամրջակներով շարժվող տրանսպորտային միջոցների համար:

Ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի հարցերով ազգային գործակալության    տեղեկության` Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում կուտակված ձյան պատճառով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է ընթանա անկանգ ռեժիմով, բացառապես ձնաբքերից պաշտպանող թունելներով:

Կցորդային և կիսակցորդային  տրանսպորտային միջոցների, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղերով ավտոբուսների երթևեկությունը իրականացվում է միակողմանի` թունելների միջով:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Դարյալի կիրճ) ավտոմոբիլային ճանապարհի 134-135 կմ հատվածում կանգառ կատարելն արգելված է:

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է ոստիկանության անմիջական վերահսկողությամբ ու համակարգմամբ: Մյուս հատվածներում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031