Դոհայում ընթացող շախմատի «Qatar Masters Open» միջազգային մրցաշարի յոթերորդ տուրը համեմատաբար հաջող դասավորվեց Հայաստանի ներկայացուցիչների համար:
Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարան, իսկ մեր մյուս ներկայացուցիչները՝ Սերգեյ Մովսիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, ոչ-ոքի արեցին:
Վլադիմիր Հակոբյանը 5,0 միավորով բարձրացավ 17-րդ հորիզոնական: Նա այժմ մեկ միավոր է զիջում առաջատարներ Վլադիմիր Կրամնիկին եւ Անիշ Գիրիին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ qatarmastersopen.com-ի