Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարին պաշտոնյաններն իրենց կանանց հետ մի բոլ կհանգստանան

Դեկտեմբեր 03,2014 19:23

Կառավարությունն ամեն ինչ անում է ամանորյա տոներն որքան հնարավոր է` երկարացնել, եւ որքան հնարավոր է, ուշ գործի դուրս գալ:

Կառավարության վաղվա նիստին առաջարկվելու է 2015 թվականի հունվարի 8-ի եւ 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014 թվականի դեկտեմբերի 20-ը եւ 27-ը` շաբաթ օրերը: Հունվարի 8-ն ու 9-ը հինգշաբթի եւ ուրբաթ օրեր են, իսկ առջեւում էլ` շաբաթ եւ կիրակին են, ստացվում է` շաբաթ-կիրակիով 15 օր ամանորյա տոներ են նշելու Հայաստանում, առանց շաբաթ-կիրակիի` 10 օր:

Ուշագրավ է, որ կառավարության հիմնավորման մեջ նշված է, թե այս որոշման նախագծի նպատակն է` հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ հանգիստը կազմակերպել: Իսկ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով, այսքան երկար հանգստյան օրեր են նշանակում, որպեսզի հենց պաշտոնյանները հանգստանան:

Հիշեցնենք, որ վերջերս էլ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան ասել էր, որ հունվարին 10 օր արձակուրդ ունենալը շռայլություն է Հայաստանի համար, պետք է կրճատել այդ օրերը. «Էդ 10 օրը մտածել են, որպեսզի պաշտոնյաններն իրենց կանանց հետ մեկնեն հանգստի»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Իսկ թոշակառուներրը ,,յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային,, օրվա փոխարեն թոշակ կստանան քսաներորդ օրը…..???????

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031