Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրս հայ է», «սիրում եմ ադրբեջանցիներին». Թինա Կանդելակի

Դեկտեմբեր 03,2014 19:03

Ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին հերքել է լուրերը, թե իրեն առաջարկել են ստանձնել Վրաստանի կրթության նախարարի պաշտոնը, այդ մասին նա ասել է «Հաքքին.ազ»-ին տված հարցազրույցում:

«[Նախարարի պաշտոնի մասին լուրերը] ընդամենը բամբասանքներ են: Թեև իմ մայրը հայ է, իսկ հայրը՝ վրացի, դրա համար ես իմ հայրենիքը Վրաստանն եմ համարում ու շատ եմ սիրում: Սակայն ինձ ոչ ոք ոչինչ չի առաջարկել: Եվ իհարկե, եթե իմ երկիրն իմ կարիքն ունենա, ես պատրաստ եմ իմ փորձով կիսվել», – Կանդելակիի խոսքերն է մեջբերում ադրբեջանցի լրագրողը:

Պատասխանելով հարցին, թե ինչ է նա մտածում Ադրբեջանի մասին, Կանդելակին ասել է. «Սիրում եմ Բաքուն ու ադրբեջանցիներին: Ես բազմաթիվ ադրբեջանցի ընկերներ ունեմ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Աստվածամոր աչքերով ճշմարտախոս նաև հայուհի:

  2. henri says:

    մենք էլ սիրում ենք քո անկեղծութիւնը-կեցցէ ազատութիւնը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031