Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն Հայաստանի կույրերի և խուլերի միավորումների առավել կարիքավոր անդամներին

Դեկտեմբեր 03,2014 18:48

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ,  հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա`դեկտեմբերի 3-ի առիթով, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Հայաստանի կույրերի, ինչպես նաև Հայաստանի խուլերի միավորումներ և քաղաքապետարանի կողմից  առավել կարիքավոր թվով 85 շահառուի տրամադրել դրամական աջակցություն:

Փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը՝ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հաշմանդամություն  ունեցող անձանց հիմնախնդիրները Երևանի քաղաքապետարանի   սոցիալական  առաջնահերթություններից են, և ըստ այդմ, քաղաքապետարանն  ընդլայնելու է համագործակցությունը ոլորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների  հետ և նաև քաղաքային նշանակության ծրագրերով հնարավորին աջակցելու է առկա հիմնահարցերի լուծմանը: Քաղաքապետարանի կողմից  իրականացվող սոցիալական աջակցության  գրեթե  բոլոր  ծրագրերում  առաջնահերթության կարգով ընդգրկվում են նաև հաշմանդամները, և այդ մոտեցումը շարունակական է լինելու։

Հայաստանի կույրերի և Հայաստանի խուլերի միավորումների ղեկավար կազմի ներկայացուցիչներն ու անդամները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին մշտական ուշադրության և հոգատարության համար՝ նշելով, որ հատկապես վերջին տարիներին ակնառու են հաշմանդամների ազատ տեղաշարժին նպաստող քաղաքաշինական, սոցիալական և այլ ուղղվածության ծրագրերը:

 

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031