Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երևանի կենդանաբանական այգում, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակներ են տեղադրվել

Դեկտեմբեր 03,2014 18:39

Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին կազմակերպված միջոցառումների համատեքստում հանրությանն է ներկայացվել Երևանի կենդանաբանական այգում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված ճոճանակը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը:

Նախաձեռնության իրականացմանը մասնակցել են  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը, ինչպես նաև «Երևան ինթերնեշնլ Ռոտարի ակումբի» և գործընկեր կառույցների անդամներ: Ողջունելով ներկաներին՝  Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ  կենդանաբանական այգու արդիականացման աշխատանքների շրջանակում շատ կարևոր է այգին նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ծառայեցնելը, ուստի սա առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որը կունենա շարունակություն: Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ հաշմանդամների խնդիրները մշտապես քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում են և, հատկապես վերջին տարիներին,  նոր թափ են ստացել ոլորտում առկա հարցերի լուծմանը նպաստող ծրագրերը: Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն իր հերթին  այս գաղափարի իրականացումը դիտարկել է որպես «Մատչելի Երևան» ծրագրի բաղադրիչ՝ նշելով, որ քաղաքապետարանի գործելաոճի հիմքում մայրաքաղաքը նաև հաշմանդամների համար մատչելի դարձնելն է:

Կենդանաբանական այգում ճոճանակի տեղադրումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ  այցելուների թվում քիչ չեն  ՀՀ մարզերից ժամանած հատուկ կարիքներով երեխաները, ովքեր ևս կկարողանան օգտվել մանկական խաղերից: Նմանատիպ միջոցառում է կայացել  նաև Աջափնյակ վարչական շրջանի` Հանրապետական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող մանկական այգում, որին ներկա է գտնվել նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Այս դեպքում Երևանի քաղաքապետարանին ծրագրի իրականացման հարցում աջակցել է «Երևան ինթերնեշնլ Ռոտարի ակումբը»:  Նույն կազմակերպության օժանդակությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի` «Առագաստ» սրճարանին հարակից պուրակում ևս տեղադրվել է հատուկ ճոճանակ:  Խաղահրապարակների ընտրության հարցում հաշվի են առնվել հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների առաջարկությունները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեկտեմբեր ամսին կշարունակվեն մայրաքաղաքում հաշմանդամների կարիքների լուծմանն ուղղված միջոցառումները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031