Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին. «Եթե դու ինքդ ներսից ուժեղ չես, խիարի դուխին էլ կփաթաթեն»

Դեկտեմբեր 03,2014 18:23

«Չի կարելի այդքան պրիմիտիվացնել: Դա սեփական ժողովրդի ճաշակը չգնահատող մարդու մոտեցում է»,- այսօր Aravot.am-ի հարցին՝ իսկապե՞ս գալիս են «Տրոյնոյ օդեկոլոնի», «Բալետ կրեմների» եւ «Կրասնայա Մոսկվայի» ժամանակները՝ այսպես պատասխանեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանն այդպիսի մտահոգություն հայտնեց՝ ասելով, որ հիմա ի՞նչ, կանայք Տրոյնոյ օդեկոլոն կամ վարունգի դուխի՞ են օգտագործելու:

Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ «Դու ինքդ ներսից պիտի ուժեղ լինես: Եթե դու ինքդ ներսից ուժեղ չես, Տրոյնոյ օդեկոլոն էլ, խիարի դուխին էլ կփաթաթեն՝ կապ չունի դու Եվրոպայի մեջտեղո՞ւմ ես, Անտարկտիդայում, թե՞ այլ տեղ: Կարեւորը՝ քո ճաշակը, քո կամքը դու պիտի կարողանաս ճիշտ ձեւավորես»:

Ալեքսանդր Արզումանյանն այսօր նիստի ժամանակ կոչ արեց ԵՏՄ-ի քվեարկելիս կոճակը սեղմելիս սրտի ազատությանը լսեն: Մեր հարցին՝ Դուք այդպե՞ս եք անելու՝ Արծիկ Մինասյանը պատասխանեց. «Հա, իհարկե, դրա համար էլ կողմ եմ քվեարկելու: Հենց այդ ազատությունն է, որ ստիպելու է ինձ կողմ քվեարկել, որովհետեւ իմ ազգի ֆիզիկական գոյությունը ես առաջին խնդիր եմ համարում, քան թե գեղեցիկ փաթեթավորված եվրոպական արժեքային համակարգը՝ առանց դեմ լինելու եվրոպական երկրին: Հակառակը: Բայց դրա համար անհրաժեշտ է նախ օբյեկտիվ գնահատական տալ ստեղծված իրավիճակին, հետո նոր քայլ կատարել: Մեր երկիրն իր անկախության բոլոր ժամանակներում այս անվտանգության համակարգից այլ անվտանգության համակարգ չի ունեցել: Ես ամենեւին չեմ դատապարտում նախորդ ղեկավարներին նաեւ՝ ունենալով գաղափարական տարաձայնություններ: Պայմաններն այնպիսին են, որ դու  չես կարող նմանատիպ վիճակում այլ որոշում կայացնես: Լավագույնը կլիներ, որ դու ստիպված չլինեիր գնալ որեւէ տեղ, մնայիր որպես անկախ, բայց քանի որ ստեղծված է մի վիճակ՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես, բնականաբար, չես կարող դեմ լիմել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էլի չենք պրիմիտիվացնում: Բայց հլը Արծվիկ ջան, ծուռը նստենք, դուզը խոսենք: Ընդհանրապես ինչ է նշանակում մաքսազերծում: Ֆրանսիական կամ իտալական օծանելիքը մաքսազերծում ես, որ ո՞ւմ շահերը պաշտպանես, մանավանդ, որ ինքդ ես ասում, որ մենք ճաշակ ունենք: Բա որ ճաշակ ունենք, ինչն ես մաքսազերծում: Եթե դրսից եկող ձեր ասած վարունգը մաքսազերծում ես, թե արի մեր, հայկական վարունգը առ, բա օծանելիքի հարցում ոնց ես հիմնավորում դա: Եթե ես նախընտրում եմ Գուչչի կամ Շանել,ապա ռուսական օծանելիք կամ առավել եւս հայկական չեմ օգտագործի: Լավ ու վատի հարց չէ, ճաշակի հարց է: Իսկ եթե ճաշակի հարց է, հետեւաբար ոչ մի մաքսային քաղաքականությամբ մարդկանց ճաշակ չես թելադրի: Դե հիմա ասեք ընդհանրապես ինչ է նշանակում մաքսազերծում ու էս ամենով ի՞նչ եք ուզում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031