Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիմնանորոգվել է Ներքին Գետաշեն – Վերին Գետաշեն – Մադինա ավտոճանապարհը

Դեկտեմբեր 03,2014 18:12

Հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվեց Մ-10 -Ներքին Գետաշեն– Վերին  Գետաշեն – Մադինա ավտոճանապարհը։

Կատարված ճանապարհաշինական աշխատանքները գնահատելու համար հիմնանորոգված  ճանապարհահատված էին այցելել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուներ:

031220144

Հիմնանորոգված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 10.7 կմ է, որից  ամբողջովին վերակառուցվել է ճանապարհի 8.8 կմ երկարությամբ հատվածը: Այն սկսվում է Մ10 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  61-րդ կիլոմետրից, անցնում Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա գյուղերով և ավարտվում Մադինա գյուղի վերջում: Բացի այն, որ ճանապարհն իրար է կապում նշյալ գյուղերը, այն կարճացնում է նաև դեպի Վարդենյաց (Սելիմի) լեռնանցք տանող ճանապարհը։

Նախկինում  այդ հատվածը գտնվում էր անմխիթար վիճակում: Բացակայում էր ասֆալտբետոնե ծածկը, առկա էին մեծ խորությամբ և մակերեսով փոսեր, ինչը դժվարանցանելի էր դարձնում  երթևեկությունը:

Նախօրեին տեղացած առատ ձյունը մաքրվել էր ճանշինի աշխատողների կողմից, ինչն ակնհայտ էր դարձնում, որ ճանապարհը հիմնանորոգված է բարձր որակով։

Այդ մասին գոհունակությամբ փաստում էին բնակիչներն ու ճանապարհով երթևեկող վարորդները.

Ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները սկսվել էին 2013 թվականի  ամռանը և ավարտվել են  2014 թվականի նոյեմբերին:

Ճանապարհի  8.8 կմ երկարությամբ հատվածում կատարվել է ասֆալտապատում, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, գյուղամիջյան հատվածներում  կառուցվել են մայթեր, բարեկարգվել են իջատեղերն ու մուտքերը, կառուցվել են գյուղտեխնիկայի անցումներ՝ բետոնյա սալերով:

Անվտանգության նկատառումներից ելնելով` տեղադրվել են մետաղական արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ: 1.9 կմ երկարությամբ հատվածում  կառուցվել են իջատեղեր, մայթեր, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել են ճանապարհային նշաններ:

Ճանապարհի հիմնանորոգումը կատարվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող  «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»  ծրագրի շրջանակներում:

Կապալի պայմանագրային արժեքը 1.084.481.024 դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն):

Աշխատանքներն իրականացրել է «Կապավոր» ՍՊ ընկերությունը:

Մանրամասները՝ տեսանյութում…

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031