Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Դեկտեմբեր 03,2014 17:53

Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելել են «Լեռնային Հայաստան» առողջարան` ականատեսը լինելու զինհաշմանդամների մասնակցությամբ ընթացող սեղանի խաղերի մրցաշարի եզրափակիչ փուլին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամ ազատամարտիկների, զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց հարազատների հետ, ծանոթացել վերջիններիս խնդիրներին` վստահեցնելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-կենցաղային խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Դիմելով զինհաշմանդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ  մարդ պետք է ոգով առողջ լինի և հենց այդ ոգին է, որ պատերազմի հետևանքով ֆիզիկական խնդիրներ ունեցողներին տոկուն է պահում: Չնայած ֆիզիկական խնդիրների առկայությանը` մարդը կարող է արարել ու պիտանի լինել հասարակությանը, և մեր երկիրն ամենից առաջ ոգով ու դատողությամբ առողջ այդպիսի մարդկանց կարիքն ունի:

Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված մրցաշարի ընթացքում զինհաշմանդամները 5 օր շարունակ մրցել են շախմատի, շաշկիի, նարդիի, բազմակարտի, լողի մրցաձևերում: Ընդհանուր առմամբ` մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորություններ ստեղծել և ինտեգրել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ:

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ «Լեռնային Հայաստան» առջողջարանում կազմակերպված մրցաշարը եզրափակվել է մրցանակաբաշխության արարողությամբ, որի ընթացքում տարբեր մրցաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պաշտպանության նախարարը հանձնել է պատվոգրեր և դրամական պարգևներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031