Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի խնամին՝ նրա վերադարձի եւ իշխանափոխության մասին

Դեկտեմբեր 03,2014 17:46

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է: Լրագրողներն այսօր ԱԺ-ում պարոն Բադալյանին հարցրեցին՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում հանդես է գալիս քննադատությամբ, նշում խնդիրներ, որ իր ժամանակ չեն եղել, դա ի՞նչ է նշանակում՝ նա կվերադառնա՞, թե՞ ոչ:

Նա պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել նրա փոխարեն: Չենք խոսել նրա հետ այդ մասին»:

Հարցին՝ հանրությունը պատրա՞ստ է նրա վերադարձին՝ նա պատասխանեց. «Ձեզ հարցրեք, դուք հանրության անդամ եք: Ես տեղյակ չեմ»:

Թե ինչքանով կապ ունի Ռոբերտ Քոչարյանը եռյակի հետ, նա՞ է հովանավորում եռյակին՝ Վոլոդյա Բադալյանը վստահեցրեց, որ այդ կարգի հարցեր խնամու հետ չի քննարկել եւ չգիտի»:

Մեր հարցին, որ ոչ իշխանականները իշխանափոխություն են պահանջում՝ նա պատասխանեց. «Ես չեմ պահանջում»:

Հարցին՝ ինչո՞ւ են մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները, խնամիները միշտ հաջողությունների հասնում՝ Վոլոդյա Բադալյանը նախ ճշտեց՝ նկատի ունեք ի՞նձ, թե՞ ընդհանրապես: Երբ ճշտվեց, որ նկատի ունենք իրեն եւ ընդհանրապես՝ պատգամավորը պատասխանեց. «Ես դեռ 80-ականներից եղել եմ գործարանի տնօրեն: Ընտրվել եմ դեպուտատ Գերագույն խորհրդի ժամանակներից մինչեւ այսօր, երբ խնամի չէի: Եվ որեւիցե մի խնդիր չի առաջացել խնամի լինելու եւ չլինելու իմ հետագա աշխատանքների մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031