Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել են Վանաձորի թիվ 24 դպրոցում երկու դպրոցականների դանակահարության մանրամասները.  Կասկածյալը ձերբակալվել է

Դեկտեմբեր 03,2014 17:30

Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կատարված հանցագործության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 15:05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի առաջնային ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի անչափահաս  բնակիչ Տիգրան Գևորգյանը (ծնվ. 1997թ.): Նույն օրը` ժամը 16:00-ին նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի կտրած վերքով բուժօգնության է դիմել նաև Վանաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ռոբերտ Պետրոսյանը (1997թ.):

Դեպքի առթիվ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում,  անչափահաս  Ն.Ադամյանը Վանաձորի թիվ 24 դպրոցի ետնամասում վիճաբանության մեջ է մտել նույն դպրոցի 4 աշակերտների հետ՝ վերջիններիս կողմից նույն դպրոցում սովորող իր քրոջը պարբերաբար վիրավորելու հարցի շուրջ, որի ընթացքում դանակով հարվածել է  նրանցից երկուսին՝ Տ.Գևորգյանի կրծքավանդակի շրջանին, ապա Ռ.Պետրոսյանի գոտկային շրջանին, և դիմել փախուստի:

02.12.14թ.՝ ժամը 22:30-ին,  Ն.Ադամյանը (ծնվ1997թ.) մեղայականով ներկայացել է։ Նույն օրը նա ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031