Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը վստահեցրել է, թե Հայաստանում ընդամենը 16 շքեղ բնակարան կա

Դեկտեմբեր 03,2014 17:28

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց. «Շքեղության հարկի մասին օրենքը, այն չափորոշիչները, որոնք պետք է հիմք հանդիսանային շքեղ բնակարանները, մեքենաները գնահատելու համար, դրա հետ կապված պետք է ուսումնասիրություն կատարվեր: Ես հարցրել էի, թե քանի հոգի ՀՀ-ում ունի 400 մլն արժողությամբ բնակարան: Կառավարությունը ինձ պատասխանեց, որ շուրջ 1 մլն դոլար բնակարան ՀՀ-ում ունի 1 քաղաքացի: Հետո հասկացա, որ դոլար են իրենք հասկացել՝ 400 մլն դոլար: Ես փորձեցի 50 տոկոսով նվազեցնել, գրել 200 մլն դրամ: Կառավարությունը պատասխանել է, որ այդպիսի բնակարաններ 16-ն են ՀՀ-ում»:

Հովհաննես Մարգարյանը կառավարության պատասխանից զարմացել է. «Այստեղ նստածները պարզ գիտակցում են, որ հարուստների թաղամասեր կան նույնիսկ: Հիմա սոցիալական մի շարք ծրագրերի համար նշում եք, որ չկան ֆինանսական աղբյուրներ: Հարուստ է այն երկիրը, որտեղ կան հարուստ քաղաքացիներ: Մարդիկ առանձին ասել են, որ շքեղ ապրողները պատրաստ են տալ գումարներ աղքատ ընտանիքներին, եթե կազմակերպվի նման բան: Կառավարությունն արդյո՞ք այս գաղափարին կողմնակից է եւ ի՞նչ առաջարկ ունի, որ կարողանանք այդ չափորոշիչները ներդնել»:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատասխանեց, որ այդ 16 հարուստների մասին տվյալները վերցրել են Պետգույքի կառավարման վարչությունից եւ պետք է հավատան այդ պետական ծառայությանը:

Արմեն Երիցյանն ասաց, որ օրենքը արգելում է հարուստների մասին տվյալներ հավաքել, դրա համար փոփոխություն է պետք կատարել օրենքներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031