Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանն ԱԺ-ում կարդաց դատապարտյալի նամակը

Դեկտեմբեր 03,2014 17:23

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարդաց մի կալանավորի նամակ, որը դժգոհում է, որ իշխանությունները թանկ եւ շքեղ ապրելակերպ ունեն, իսկ իրենք վատ սոցիալական պայմաններում են. «Կալանավայրում գտնվող մի քաղաքացի հարցնում է, թե ՀՀ-ն քանի՞ հոգու համար է ստեղծվել, որ պարտքերի տակ մենք ճռռում ենք»: Կալանավորը վիրավորվել է, որ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ են նշանակել: Նա բանտային բառապաշարով հարցրել է. «Ի՞նչ անենք, գողականո՞վ աբրաշատ ըլնենք, որ մեզ էլ մարզպետ դնեն»: Ըստ Զարուհի Փոստանջյանի, իսկապես, եթե քրեական անցյալով մարդկանց մարզպետ են նշանակում, մարդկանց մոտ հարց է առաջանում:

Հետո Զարուհի Փոստանջյանը կարդաց նամակում Սերժ Սարգսյանի մասին մի անեկդոտ. «Առաջին տիկինն իր ամուսնուն ասում է, ա՛յ մարդ ջան, բոլորը գնում են ՀՀ-ից, արի մենք էլ գնանք: Ամուսինն ասում է՝ տիկի՛ն ջան, որ մենք գնանք, բոլորը հետ կգան»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ բոլորն են այդ վիճակում՝ բոլոր քաղաքացիները. «Եթե չեք կարողանում կառավարել…»: Այստեղ Գալուստ Սահակյանն ընդհատեց Զարուհի Փոստանջյանի հարցը՝ ասելով, որ «չեմ ցանկանում անտանելի դառնաք»:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ այդ կալանավորի նամակն իրենք էլ են ստացել: Խոսքը Իսախանյանի մասին է: Ինչ վերաբերում է գողական բառապաշարին, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ այդ բառապաշարն իրեն ծանոթ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031