Մանվել Գրիգորյանը չի կարող գնահատել դրամի անհասկանալի արժեզրկումն ու վերջին թանկացումները, ինքը բանկիր չէ. «Ես կարո՞ղ ա ժողովուրդ չեմ, գնա գործիդ, գնա գործիդ, էկել ես դոլարի… լավ էլի, հավայի մարդ ես»։
Սամվել Ալեքսանյանն ԱԺ միջանցքներում էր ծամող բերանով, ինքը խուճապի մեջ չէ թանկացումներից, ակամա խոստովանում է, որ նաեւ պատգամավոր չէ. «Այ ցավդ տանեմ, 131 հատ պատգամավոր կա, ի՞նչ եք ուզում մեզանից»։
Մյուս հանրապետականները չեն հերքում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների վերջին թանկացումները խուճապ են ստեղծել ժողովրդի մոտ։
ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը նշում է. «Օգտագործելով ձեր ասած խուճապը վաճառողները կամ արտադրողները կամ տնտեսվարողը կարող է որոշակի գնային քաղաքականություն փոխել»։
«Ժողովրդի վիճակը շատ վատ ա»,- փաստում է ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանը։ Աղվան Հովսեփյանի եղբայրը պատրաստ է մխիթարել ժողովրդին՝ հեռու չէ այն օրը, երբ արդեն թանկացած որոշ ապրանքներ կէժանանան. «Մաքսային Միություն որ մտնենք, ահագին ապրանքներ կէժանանան»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ