Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կոռուպցիայի ընկալման տեսակետից բարելավել է դիրքերը, բայց դեռ բավական հետ է մնում. Transparency International-ի հետազոտությունը

Դեկտեմբեր 03,2014 17:07

Հայաստանը ավելի քիչ է կոռումպացված, քան Իրանն ու Ադրբեջանը, բայց ավելի շատ, քան Թուրքիան ու Վրաստանը: Ըստ Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության 2014թ. Հետազոտության՝ 175 երկրների մեջ Հայաստանը կոռուպցիայի մակարդակով զբաղեցնում է 94-րդ տեղը՝ 37 միավորով, որ մեկով ավելին է, քան 2013թ.-ինը:

Ադրբեջանը 29 միավորով զբաղեցնում է 126-րդ տեղը, Իրանը՝ 27-ով 136-րդը, Թուրքիան 45, իսկ Վրաստանը 52 միավորներով գտնվում են 64-րդ և 50-րդ հորիզոնականներում համապատասխանաբար:

Բավական կոռումպացված երկիր է համարվում նաև Ռուսաստանը, որը մեկ միավորով նահանջել, վաստակել է 27 և այս տարի գտնվում է 136-րդ տեղում, իսկ Ուկրաինան էլ ավելի կոռումպացված է համարվում, քան նրա հակառակորդ Ռուսաստանը՝ զբաղեցնելով 142-րդ հորիզոնականը:

Ամենակոռումպացված երկրներն են Հյուսիսային Կորեան և Սոմալին: Իսկ առաջին եռյակում են հայտնվել Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031