«Սպեկուլյատիվ բնույթ ունի»,- էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես բացատրեց փոխարժեքի տատանումները՝ դրամի արժեզրկումը:
Նրա խոսքերով՝ «Դրա պատճառով գնաճի վրա միգուցե որոշակի ազդեցություն կա, բայց տնտեսության ունեցած ցուցանիշները եւ իրավիճակն այնպիսին չէ, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումներ տան։ Համենայնդեպս, դա տնտեսական իրավիճակի արդյունք չէ»:
Հարցին՝ ովքե՞ր են մեղավոր դրա համար, ովքե՞ր են այդ մեքենայությունների հեղինակը, նախարարը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:
Ըստ նրա, իրավիճակը կկարգավորվի. «Համենայնդեպս, մեր ունեցած օրենսդրական եւ վարչական գործիքները, որ ունի ԿԲ-ն, կարող է կարճ ժամանակում կարգավորել։
Սպեկուլյատիվ երեւույթները բյուջեում հնարավոր չէ կանխատեսել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ