Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի» տանիքի թիթեղները քամու հետևանքով պոկվել են և ընկել են շենքի բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է տանիքի մոտ 200 քմ հատվածը (որից մոտ 175 քմ պոկվել է):
ՀՀ ոստիկանություն