Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ինջիղուլյանը ցուցմունքի ժամանակ ճանաչել է ադրբեջանցի դիվերսանտին. artsakhpress.am

Դեկտեմբեր 03,2014 16:40

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակված, ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստում, այսօր , որպես գործով վկա, ներկա էր մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանում գերեվարված ՊԲ ժամկետային նախկին զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը:

Նշենք, որ դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում ի թիվս այլ տեսանկարահանումների, առկա է եղել նաև Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննությունը ներկայացնող տեսանյութ:

Դատական նիստին հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացել է Ադրբեջանում հարցաքննության ժամանակ նկարահանված տեսանյութին, որից հետո պատասխանելով դատավորի, պետական մեղադրողի և դատապաշտպանների հարցերին նշել է, որ գերության ընթացքում, ադրբեջանցիները փոքր տեսախցիկով հարցաքննությունների ժամանակ տեսանկարահանումներ են կատարել։ Ըստ Իջիղուլյանի, դատական նիստում որպես իրեղեն ապացույց ներկայացված, սպանված դիվերսանտ Հասան Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկին: Ավելին, տեսնելով Հասանովի նկարը Իջիղուլյանը ճանաչել է նրան` հաստատելով, որ նա ներկա էր եղել իր հարցաքննություններին։

Նյութի մանրամասները կարդացեք artsakhpress.am-ի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031