Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյան. «Չեմ ուզում տեսնել կոնչիտաների խրախճանքը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2014 16:18

ՀՀ ԱԺ-ում շարունակվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով:

«Սահմանադրական իրավունք միավորման» անունից հանդես գալով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ ողջունում է ԵՏՄ-ին անդամակցությունը և թվարկեց, իր կարծիքով, այս պայմանագրի առավելությունները:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլիներ ՀՀ-ի հետ ասոցացումից հետո, Հայկ Բաբուխանյանն ասաց. «Մենք ունեինք երկու տարբերակ` Եվրամիության դռնից դուրս, դռան հետևը ասոցացված կախվածության մեջ լինել, կամ ընտրել ԵՏՄ-ն: Եվրամիության համակարգն իր մեջ նոր ընդունված Արևելյան Եվրոպայի երկրներին տալիս է աղքատ ազգականի կարգավիճակ, իսկ ասոցացվածներին` ընդհանրապես ձայնի իրավունք չի տալիս»:

Այնուհետև շարունակելով քարկոծել ու քննադատել եվրոպական արժեքները` Բաբուխանյանն ասաց. «Չեմ ուզում, որ խրախուսեն տոտալիտար աղանդավորությունը, ազատության անվան տակ այլասերում տարածեն, հակաքրիստոնեական վարքը ֆետիշացնեն, երեխան դատի տա իր ծնողներին: Չեմ ուզում տեսնել կոնչիտաների խրախճանքը…»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մեր ազգի ողջ ողբերգությունը այս Հայկ Բաբուխանյանի պես «պատգամավորներն» են:

    Styopa Safaryan-ի ՖԲ-էջից. Այդպես էլ Հայաստանում բան չփոխվեց. հայրենասիրության կամ տղամարդկության դաշտում ինքնաիրացման ամենա”բարձր” հարթակը շարունակում են մնալ Կոնչիտան ու գեյերը… Տխուր է: Այ որ Բերձորում հայոց եռագույնը որոշ անասուններ քացու տակ էին առել, այն ժամանակ ստատուս գրելը թույլատրված չէր… Որ Պուտինի այցի օրվա բողոքի ցույցում ոստիկաններն առեւանգում էին եռագույնը, էլի գրելն արգելված էր: Երբ զոհված զինծառայողների մայրերին քաշքշում էին նախագահական նստավայրի դիմաց, այդ ժամանակ էլ նրանց պաշտպանել ու այդ մասին գրել չէր կարելի: Այ, հայոց դրոշը պետք է պաշտպանել Կոնչիտայից ու գեյերից, դա մեծ հերոսություն է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031