Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Բանդայի գործով» մեղադրանքը պաշտպանած դատախազ Սասուն Խաչատրյանը միջնորդեց՝ Արտուշ Հակոբյանին, Սամվել Դավթյանին, Դավիթ Գալստյանին 15 տարվա ազատազրկում, իսկ Սամվել Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկում: Մեղադրողը հրաժարվեց Արտուշ Հակոբյանին առաջադրված թմրանյութի մասով մեղադրանքից: