Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը` Արմեն Ռուստամյանին` այդ պայմանագրի եւ այսօրվա ԵՏՄ-ի փաստաթղթի միջեւ սար ու ձորի տարբերություն կա

Դեկտեմբեր 03,2014 15:45

Aravot.am-ը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանից, որը 1994 թվականին վարչապետի պաշտոնն է զբաղեցրել, հետաքրքրվեց, թե ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այդ ի՞նչ պայմանագիր է «ջրի երես» հանել, համաձայն որի Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել դեռեւս 1994 թվականին: Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 2-ին, խոսել էր Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի միջեւ կնքված մի պայմանագրի մասին, որը նույնպես, Տնտեսական միության ստեղծման մասին է վկայում:

Պարոն Ռուստամյանը վստահեցրել էր, որ Հայաստանն այդ պայմանագրով ավելի լուրջ պարտավորություններ է ստանձնել, քան` ներկայումս:

Նախկին վարչապետին նաեւ հարցրել էինք, թե ինչո՞ւ է այն ժամանակավորապես սառեցվել:

«Տնտեսական միության պայմանագիրն ԱՊՀ շրջանակներում չարչրկված թեմա է։ Այն նախապատրաստվել էր դեռեւս 1991թ նոյեմբերին, Գորբաչեւի ժամանակ (ԽՍՀՄ-ը դեռ կար, իսկ ԱՊՀ-ն՝ ոչ)։ Ի վերջո նման թուղթ ստորագրվել է։ Ավելին, կար МЭК-ը (межгосударственный экономический комитет)։ Այդտեղ, ինչպես եւ բոլորը, Հայաստանն ուներ իր ներկայացուցիչը։ ՏՄ շրջանակներում դրվել է ՄՄ ստեղծելու հարցը։ Հայաստանն առաջարկել է 0-կան տարիֆներ։ Մեր առաջարկին չեն համաձայնել։ Մենք էլ դա չենք ստորագրել։ Ասել ենք, մեր երկրում հազիվ տնտեսական աճ է սկսվել (հիշեցնեմ, Հայաստանն է ԱՊՀ երկրների շրջանակում ունեցել առաջին տնտեսական աճը 1994-ին)։ Իմ հիշելով այդ պայմանագրի եւ այսօրվա ԵՏՄ-ի փաստաթղթի միջեւ սար ու ձորի տարբերություն կա։ Նշված պայմանագրի առ այսօր չգործելու պատճառն էլ դրա ընդհանուր բնույթն է։ Եթե կա սրան հակառակ տեսակետ, ապա պետք է շարադրել 1994 եւ 2014 թթ. պայմանագրերի տեքստերը ու նշել, թե ինչից է բխում համոզմունքը, իբր թե 1994-ի պայմանագիրն ավելի խիստ էր։ Բա ինչո՞ւ ինքնիշխանության կորուստ չի եղել։ Հրապարակելուց հետո էլ կոնկրետ կխոսենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031