Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող մարդկանց օրը նրա համար չէ, որ մարդիկ միմյանց շնորհավորեն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2014 14:39

«Այդ օրը նրա համար չէ, որ մարդիկ միմյանց շնորհավորեն, այլ` այդ օրը պետք է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները բարձրաձայնել»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը:

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է: Տիկին Չալիկյանը գտնում է, որ հատուկ կարիքներով մարդկանց խնդիրները միայն թեքահարթակները չեն, որոնց լինել-չլինելու մասին հաճախ է խոսվում:

Հաշմանդամություն ունեցող մարդու խնդիրը հարմարեցված տրանսպորտի բացակայությունից, կրթություն ստանալու եւ աշխատանքի իրավունքից զրկված լինելուց մինչեւ նախադպրոցական տարիքի հատուկ կարիքներով երեխաների տանը փակված լինելն է:

Նրա ներկայացմամբ՝ «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության օժանդակությամբ հարցում են անցկացրել Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` պարզելու, թե այդ քաղաքների հասարակական օբյեկտները որքանով են հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդուն: Պարզվել է ո’չ Գյումրիում, ո’չ էլ Վանաձորում ոչ մի մշակութային օջախ մատչելի չէ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց:

 

Մարիաննա Չալիկյանն ասաց, որ մեկ այլ հետազոտություն էլ կրթության վերաբերյալ են անցկացրել: Ըստ նրա, շատ բուհերում` հատկապես մասնավոր, նույնիսկ հարցումներին են դժվարությամբ պատասխանել` պատճառաբանելով, թե մենք գրեթե ուսանող չունեք դուք ուզում եք հաշմանդամ ուսանող ունենա՞ք:

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքերով, պետք է պիտակավորումից խուսափել եւ չօգտագործել «հաշմանդամ» տերմինը: Նրա տվյալներով, այսօր ՀՀ բնակչության 6 տոկոսը հաշմանդամություն ունեցող մարդիկ են եւ պետք է այնպես անել, որ հատուկ կարիքներով երեխաներից սկսած` կարողանան կրթություն ստանալ, որպեսզի հետագայում նրանք կարողանան իրենց կերակրել, ինքնագնահատականը բարձր լինի եւ, ընդհանրապես, իրենց պիտանի զգան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031