Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ին ինքնամաքրվելու հնարավորություն էինք տվել, բայց չինքնամաքրվեցին». ՀԱԿ անդամի քննադատությունները

Դեկտեմբեր 03,2014 13:56

«Սպասում էի, երբ իրենք պետք է լքեին քառյակը, ցույց տային՝ ինչու էին քառյակում: Չեմ համարում, որ ազնվորեն էին քառյակ մտել, ես երբեւէ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներին ազնիվ չեմ համարել, խոսքս չի վերաբերում դիվանի մեկ երկու ներկայացուցիչներին: Նրանք այս իշխանությունների հետ հավասար թալանի, կեղեքման ու մնացած այլ բացասական հարցերում լուրջ մասնակցություն են ունեցել: Ու եթե մոռացել են՝ ինչ են արել, թող google.am –ում որոնեն, իրենց ցանկացած կատարածի մասին տեղեկատվություն կա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը, երբ նրան հիշեցրին, որ ամիսներ առաջ խոստացել էր ՀՅԴ-ի մտադրությունների վերաբերյալ իր գնահատականները ներկայացնել:

Նրա խոսքով, իրենք փորձում էին ՀՅԴ-ին ավելի լավ լինելու հնարավորություն տալ, բայց.«Եթե փորձում էինք իրենց հետ ճանապարհ գնալ, դա չէր նշանակում, որ մոռացել էինք՝ ինչ են արել, կարծում էինք՝ ցանկացած մարդ ունի իրավունք վերանայելու իր վարքագիծը, ինքնամաքրվելու: Ինքնամաքրվելու հնարավորություն էինք տվել, բայց չինքնամաքրվեցին»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, առաջիկայում ԲՀԿ-ից էլ հիասթափվեն, ավելի վաղ ԲՀԿ-ին էլ էին մեղադրում իշխանության հետ համագործակցելու մեջ, Զոյա Թադեւոսյանն ասաց. «ԲՀԿ-ի հետ տարաձայնություններ չկան: Կան տարբեր դիտարկումներ. Ամեն ինչ լավ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031