Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատաքննությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավարտվեց:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրից, այսօր հարցաքննվեց Հակոբ Ինջիղուլյանը, որի Բաքվում տեղի ունեցած հարցաքննության կադրերը առկա էին ադրբեջանցի դիվերսանտների մոտ:
«Դեկտեմբերի 12-ին սկսվում է դատական վիճաբանությունների փուլը»,- հայտնեցին դատարանից:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում