Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըմբոստ երիտասարդությունը պատրաստ է զենքով դուրս գալ փողոց». ակտիվիստ

Դեկտեմբեր 03,2014 13:09

«Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը դժգոհում է, որ Հայաստանում պետական մարմինները ոչ միայն չեն պաշտպանում մարդու իրավունքները, այլեւ հենց այդ իրավունքների ոտնահարումը իրականացնողները:

«Ընտրել ենք խաղաղ պայքարի ճանապարհը, բայց եթե սահմանափակվեն մեր խաղաղ պայքարի ճանապարհները, ապա կընդվզենք ու կդիմենք ուժային պայքարի ձեւին: Այսօր շատ երիտասարդներ կան, որ պատրաստ են զենք վերցնել: Զգուշացնում եմ ռեժիմին՝ մի գնացեք նման արկածախնդրության»,- այսօր «Նախախորհրդարանի» գրասենյակում ասաց ակտիվիստը:

Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանն էլ ասաց, որ «100 ամյակը առանց ռեժիմի» շարժումը խաղաղ պայքար է: Հետո անդրադառնալով անցած շաբաթ մի շարք ակտիվիստների մեքենաների այրման դեպքերին՝ ասաց.« Առաջին դեպքը չէր, հենց մեր առաջին ավտոերթից հետո եղավ բռնություն Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ: Երկրորդ ուղերձը մեքենաների հրկիզումն էր ու ոտնձգությունը Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ: Սա վկայում է լրջագույն բանդայի առկայության մասին, լուրջ հանցագործություն է տեղի ունեցել»:

«Նախախորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն էլ ասաց, որ հետեւողական են լինելու դեպքերի բացահայտման հարցում. «Առաջին մեքենան այրվել է ԱԱԾ շենքի ուղիղ դիմաց: Գորիկ Գուրգենիչն այդ քայլով ցանկացել է հստակ ասել, որ անողը ես եմ: Այս ձեռագիրը նորություն չէ, ռեժիմը պարբերաբար օգտագործել է. սա արդեն KGB-ական պրիմիտիվ ձեռագիրն է, եթե տասը տարի առաջ աշխատում էր, այսօր արդեն չի աշխատում: Եթե հարվածը մեր տեսակի շարժմանն են ուղղել, ապա զգուշացնում եմ՝ այդ հարվածով միայն ուժեղացնում են մեզ: Այս համակարգից գործի բացահայտում չենք սպասում, մենք մեր առանձին քննությունն ենք անցկացնելու: Ակնհայտ է, որ իրենք իրենց չեն բացահայտելու»:

Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, ակտիվիստների վրա հարձակումներից հետո նախաձեռնել են նոր ավտոերթ Երեւանում՝ դեկտեմբերի յոթին, իսկ դեկտեմբերի 20-ից հետո Սյունիքով Արցախ են գնալու:

Գեւորգ Սաֆարյանն էլ ասաց, որ Ոստիկանությունը իր հետ բռնության դեպքի վերաբերյալ վերցրել է հաղորդում հանցագործության մասին, բայց ինքը տեղյակ չէ՝ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ.«Այն տարածքում, որտեղ հարձակվել են վրաս առնվազն երեք տեսախցիկներ են նկարահանում, այսինքն, եթե ոստիկանությունն ուզենար, մարդիկ արդեն ձերբակալված կլինեին, բայց իրենց հետ համագործակցող կրիմինալին հո չեն բացահայտելու»:

Ժիրայր Սեֆիլյանն էլ նշեց, որ Ալեք Ենիգոմշյանի հետ կատարված բռնության դեպքով սկսված ծառայողական քննությունն էլ դեռ չի ավարտվել.«Նույնիսկ ես ցուցմունք եմ տվել, որովհետեւ Ալեք Ենիգոմշյանը պահանջել է, որ քրեական գործ հարուցվեր, բայց դեռ ոչ մի արդյունք: Զգուշացնում եմ՝ այս հանցագործությունները կոծկել չի լինելու, հետեւողական ենք լինելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nara says:

    ………..” կընդվզենք ու կդիմենք ուժային պայքարի ձեւին: Այսօր շատ երիտասարդներ կան, որ պատրաստ են զենք վերցնել: “……………Միայն այս բանավոր ասածդ խոսքերի համար քեզ արդեն կարող են դատել:

  2. Nara says:

    Ժիրայր, Ղարաբաղում կռվելդ «մեր քթից բերեցիր»: Ոնց որ մենակ դու ես կռվել, մի քիչ համեստ պահիր քեզ, հոգնեցինք քո օյինբազություններից:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031