«Վերնիսաժի գործով» Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր երկրորդ դատական նիստն էլ հետաձգվեց:
Նախագահողը Գագիկ Պողոսյանը հայտնեց, որ նիստին չեն ներկայացել ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանն ու նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Քրեակատարողական հիմնարկից ստացվել էր տեղեկանք, այն մասին, որ Վալերիկը զարկերակային ճնշում ունի, նաեւ փորացավեր: Իսկ պաշտպանի մասին որեւէ տեղեկություն չկար:
Դատարան էին ներկայացել տուժողները՝ Մնացական Սուքիասյանը, Ալվինա Բադալյանը, Մյասնիկ Հայրապետյանը: Տուժողներից երկուսը հենափայտերով էին:
Կարդացեք նաև
Դատարանում Գոռի ընկերներն էին, որոնք բարձրաձայն հարցրեցին՝ «ինչպես ես Գոռ»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Գոռ Առաքելյանը մեղադրվում այն բանի համար, որ «նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ»:
2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում Երևանի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ «խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Վալերիկ Հովհաննիսյանը մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ իր րնկեր Ներսես Մելքոնյանի հետ միասին վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, հարվածել Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։
Ներսեսը նույնպես հարվածել էր Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով
Մեղադրող Սարգսյանը դեռ չի հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: