Դեկտեմբերի 3-ի լուսադեմից սկսված ձյան տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի վարչական շրջաններում վաղ առավոտվանից սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների մեքենամեխանիզմներով ու մարդկային ռեսուրսներով: Օգտագործվել է համապատասխան քանակի տեխնիկական աղ ու շլաքային ավազ: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են, ձյան մաքրման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են:
Երևանի քաղաքապետարան