Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Փաշինյանի «տրյուկի» մասին. «Փորձում էր եռյակին հարված հասցներ»

Դեկտեմբեր 03,2014 12:54

«Դա այդպես ոչ թե լուրջ բան եմ ընդունում, այլ քաղաքական մի տրյուկ էր՝ կողքիններին վնաս պատճառելու համար: Կարծում եմ դրա համար արեց»,- ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես գնահատեց Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած պաշտոնանկության նախաձեռնությունը:

Նա սկսեց վերլուծել, թե ինչու Նիկոլ Փաշինյանը գնաց այդ քայլին. «Ինձ թվում է, իր բնութագիրն եմ ասում, փորձում էր եռյակին այսպես հարված հասցներ, որ իբր թե խոսում եք, խոսում եք, բայց ոչինչ չեք ձեռնարկում»:

Հարցին, թե ՀՀԿ-ն եռյակի պաշտպա՞նն է՝ նա պատասխանեց. «ՀՀԿ-ն ընդհանրապես պաշտպանում է բոլորին՝ ե՛ւ ծույլին, ե՛ւ անհոգին,ե՛ւ հարուստին, ե՛ւ աղքատին»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին պետական դավաճան որակելուն՝ նա ասաց, որ պատմության մեջ էլի են եղել նման դատողությամբ անձինք, որոնք բոլորին դավաճանության մեջ են մեղադրել:

Թե ինչ է լինելու դեկտեմբերի 10-ի հանրահավաքին, կոնկրետ ՀՀԿ-ն,Գալուստ Սահակյանի խոսքերով, «հուժկու ձեւով, դեմքները պարզած ժողովուրդը» հետեւելու են հանրահավաքին: ԱԺ նախագահի կանխատեսմամբ՝ «Մտավախությունն այն է, որ ժողովուրդը կրկին եւ կրկին խաբվելու պրոցեսներին է գնում»:

Նա ասաց, որ ՀՀԿ-ն վատ ժառանգություն է ստացել, երբ  99-ին եկել է իշխանության. «Ամեն ինչ կորցրած, ոչինչ չկար, Սադոյանի ասած՝ մեծ փոսն էր: Երկու տարվա ընթացքում այդ փոսը լցվել է: Հիմա առաջ ենք գնում: Այլ բան է, որ ՀՀԿ-ից սկսած՝ աշխարհին շատ ենք մերձեցել, ուզում ենք ապրենք այնպես, ինչպես աշխարհն է ապրում, այ դրա կողմնակիցն եմ ես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031