Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Բողոքի ալիքի հետ մի քիչ զգույշ եղեք, դա թողեք Փաշինյանին»

Դեկտեմբեր 03,2014 12:32

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վերջին օրերի գնաճային ճնշումները կապեց Ամանորի հետ. «Հենց Նոր տարվա օրերն է գալիս, աշխարհի տարբեր երկրներում դեպի էժանացում է գնում, որովհետև շրջանառությունն է մեծանում, իսկ Հայաստանում թանկացումներ են գնում, որովհետև շրջանառությունը շատ փոքր է լինում»:

Ըստ պարոն Սահակյանի, այս  թանկացումներից հարուստները չեն շահում. «Ավելի շատ դա կապված է փոքր ու միջին բիզնեսի հետ, քան հարուստների հետ: Մեզ այս իրավիճակը մտահոգում է: Եթե իշխանություններին չմտահոգեր, մենք չէին լինի այստեղ: Ամենաշատը իշխանությանն է մտահոգում, որովհետեւ իշխանության իմիջի խնդիր է, եւ հայրենասիրությունը կապված է հենց նրա հետ, որ ժողովուրդը լավ ապրի»:

Հարցին՝ կանխատեսելի՞ էր տնտեսությունում ստեղծված այս իրավիճակը, գների թանկացումը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ վերլուծություններ ու կանխատեսումներ կան, բայց դրանցով ժողովրդին չես կշտացի: Այսինքն՝ կան օբյեկտիվ պատճառեր, կլինեն նաեւ սուբյեկտիվ:

Գալուստ Սահակյանը էժանացում չխոստացավ, բայց ասաց, որ իշխանությունները զսպման մեխանիզմներ կկիրառեն: Թե ինչ կլինի այդ գործողությունների արդյունքում, կերեւա դեկտեմբերի 15-ից հետո:

Հարցին՝ իշխանությունները բողոքի ալիքից չե՞ն վախենում՝ նա պատասխանեց. «Եթե մարդը վատ է ապրում, պիտի բողոքի էլ, բայց ալիքի հետ մի քիչ զգույշ վերաբերվեք, դա թողեք Փաշինյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031