Լրահոս
Օրվա լրահոսը

Դե եթե ժողովրդի ուզելով է՝ բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը վերացրեք. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 03,2014 12:20

«Չեմ կարծում, թե մեր ժողովուրդը շահագրգռված է, որ մեծամասնական տեղերը իսպառ վերանան», անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխության թեմային՝ ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՉԻ» – Զարմանալի մարդիկ են այս հանրապետականները: Երբ խոսք է գնում, ասենք, պարտադիր կուտակայինի մասին՝ հաշվի չեն առնում «ժողովրդի շահագրգռվածություն», երբ խոսվում է արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման եւ տասնյակ այլ հարցերի մասին՝ ժողովրդի կարծիքը ոչ մեկը հաշվի չի առնում, իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ մեծամասնական ընտրակարգը չեն վերացնում, որովհետեւ «ժողովուրդը շահագրգռված չէ»։

«Ժողովուրդը» գուցե իսկապես էլ շահագրգռված չէ՝ մեծամասնական թեկնածուները ասֆալտ-բան են փռում, փող-մող են բաժանում եւ այլն, բայց դա ի՞նչ կապ ունի։ Դե եթե ժողովրդի ուզելով է՝ բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը վերացրեք:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031