Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսպը, ոլոռը, հավի բուդը, տավարի մսի պահածոն, խտացրած կաթը, եգիպտացորենի բուսական յուղը, ծխախոտը, թեյը, օծանելիքը կթանկանան. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 03,2014 12:14

Ի տարբերություն Կենտրոնական բանկի, կառավարության գնահատականները ԵՏՄ անդամագրումից ակնկալվող գնաճային սպասումների վերաբերյալ մի փոքր ավելի հոռետեսական են։ Մինչ գների կայունությունը երաշխավորող կառույցը առավելագույն գնաճի հավանականությունը գնահատում է 0,4 տոկոս, կառավարությունը կանխատեսում է, որ այն կարող է հասնել մինչեւ 0,6 տոկոսի։

Խոսքը ներմուծվող այն ապրանքների թանկացումների մասին է, որոնց համար Եվրասիական տնտեսական միության անդամագրման գործընթացում արտոնյալ ժամկետներ նախատեսված չեն։ Թեեւ ԵՏՄ անդամ երկրների հետ բանակցությունների միջոցով կառավարությանը հաջողվեց մաքսատուրքերի կիրառման արտոնյալ ժամկետներ ստանալ շուրջ 750 անուն ապրանքների համար, այնուհանդերձ քիչ չեն նաեւ այնպիսիք, որոնք դուրս մնացին այդ ցանկից։

Դրանցում կան նաեւ լայն սպառման առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են ոսպը, ոլոռը, հավի բուդը, տավարի մսի պահածոն, խտացրած կաթը, եգիպտացորենի բուսական յուղը, ծխախոտը, թեյը, օծանելիքը եւ այլն։ Նոր տնտեսական տարածքում հունվարի 1-ից այդ ապրանքների մաքսատուրքերը կփոխվեն՝ հանգեցնելով լրացուցիչ գնաճային ճնշումների։ Արդեն իսկ այժմ դրանց մի մասի գները սկսել են բարձրանալ։

Նոր տնտեսական տարածքից ակնկալվող դրական սպասումներով հանդերձ, քիչ չեն նաեւ նույն միջավայրից թելադրված ռիսկերը։ Եվ պատահական չեն այն մտահոգությունները, որ կան անդամագրման հետ կապված։

ԵՏՄ մեկնարկին ընդառաջ բավական լարված իրավիճակ է Ռուսաստանի տնտեսության մեջ եւ ֆինանսական համակարգում։ Մինչդեռ միության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հիմնական սպասելիքները կապված են ՌԴ տնտեսության հետ։ Եթե այստեղ ձեւավորված ոչ այնքան բարենպաստ իրավիճակը շարունակի խորանալ, ապա դա կարող է խնդիրներ ստեղծել նաեւ ԵՏՄ անդամ մյուս երկրների համար։

Վերջին շրջանի զարգացումները վկայում են, որ ռուսական տնտեսության վատթարացումն այս կամ այն ձեւով փոխանցվում է նաեւ անդամ երկրների տնտեսություններին։ Դա առավել եւս նկատելի է Հայաստանի դեպքում՝ հաշվի առնելով երկու երկրների տնտեսական չափազանց ընդգրկուն կապերը։ Երբեմն այդ ազդեցությունը կոնկրետ է արտահայտվում։

Այնպես, ինչպես մասնավոր տրանսֆերտների դեպքում, որոնց քիչ թե շատ էական կրճատումն արդեն ունենում է լուրջ սոցիալ-տնտեսական հետեւանք։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031