Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 03,2014 11:39

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեի կողմից կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից մեկը՝ գործարար Աշոտ Սարգսյանը։

Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը գրել էր՝ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով։ Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աշոտ Սարգսյանը հանդիսանում է «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերության տնօրենը։ Այս ընկերությունը գործում է 2005 թվականից եւ հիմնականում ծառայություններ է մատուցել պետական եւ հանրային կառույցներին՝ նրանց շենքերը կահավորելով համապատասխան սարքավորումներով։ Այս ընկերությունը տեխնիկայով է ապահովել մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության, դատարանների շենքերը։

Ք. Մ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031