Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսում նշվել է Արցախի անկախության 23-րդ տարեդարձը

Դեկտեմբեր 03,2014 11:35

Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Լինդա Սանչեսի, Ադամ Շիֆի, Դեվիդ Սիսիլինի և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Արցախին վերաբերող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչպես նաև ներկայացրել Արցախի և տարածաշրջանի վերջին զարգացումները:

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Կոնգրեսի անդամների անաչառ եւ համարձակ
դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում,
մասնավորապես, հուլիս-օգոստոս ամիսներին եւ նոյեմբերի 12-ին ադրբեջանական
կողմի կազմակերպած սադրանքներին արագ արձագանքումը եւ դատապարտումը:
Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Միացյալ Նահանգների
և Արցախի միջև հարաբերությունների ընդլայնման հեռանկարներին,  կարևորել
քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը, ինչպես նաև քննարկել սոցիալական
ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նույն օրն ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին
նվիրված միջոցառումը: Հանդիսավոր երեկոն կազմակերպել էին Կոնգրեսի հայկական
հարցերով հանձնախումբը, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը,
Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը
եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը:
Միջոցառմանը մասնակցել են մի շարք  կոնգրեսականներ, ովքեր իրենց
ելույթներում շնորհավորել են ԼՂՀ ժողովրդին եւ միջոցառման մասնակիցներին,
անդրադարձել պետականաշինության ժողովրդավարական ընթացակարգերին և անկախ
պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումներին: Կոնգրեսականների
ելույթներում գերակշռում էր Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման
անհրաժեշտության շեշտադրումը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը եւ
ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Երեկոյին մասնակցում էին
Վաշինգտոնի և մերձակա նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներ:
ԼՂՀ անկախության հերթական տարեդարձին նվիրված միջոցառման գլխավոր բանախոսն
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն էր: Իր ելույթում Ա. Ղուլյանը
մասնավորապես ընդգծել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ու
կայունության հաստատման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
փաստացի անկախության միջազգային ճանաչումն է եւ անվտանգության միջազգային
երաշխիքներով նրան օժտելը: Խորհրդարանի նախագահի խոսքերով Լեռնային
Ղարաբաղի Հանրապետությունում լավ գիտեն ազատության եւ այն պաշտպանելու ելած
ժողովրդի անվտանգության ու խաղաղության գինը, ինչի համար Արցախը ստիպված է
պայքարել ամեն օր:

Հանդիպումներին եւ միջոցառումներին ԼՂՀ ԱԺ նախագահին ուղեկցում են ԱՄՆ-ում
եւ Կանադայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը եւ ԼՂՀ ԱԳՆ
միջազգային կառույցների ու հումանիտար համագործակցության վարչության պետ
Արմինե Ալեքսանյանը:

Վաշինգտոնյան հանդիպումները շարունակվում են:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031