Քանի որ ՀՀ գործող իշխանության ջանքերով մեր երկրում ապրանքների մեծ մասը ներկրվում է, այլ ոչ արտադրվում տեղում, ուստի ներքին շուկան ինքնաբավ չէ, դրա համար էլ արտարժույթի՝ հատկապես դոլարի ցանկացած ցատկ իր անդառնալի հետեւանքներն է թողնում մեր տնտեսության վրա՝ ուղիղ հասնելով ՀՀ քաղաքացիների գրպանին։ Եվ այս իրավիճակում արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ ԵՏՄ անդամագրմամբ առաջիկայում որակյալ ապրանքների քանակը կպակասի։ Բանն այն է, որ սպասվելիք շեշտակի գնաճի արդյունքում ընկնելու է գնողունակությունը։ Այսինքն՝ ընդհանուր աղքատացումը մեր երկրում ուղղակի անխուսափելի է, եւ այսօրվա 32.5 տոկոս ցուցանիշին դեռ երանի կտանք։
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել բացի այն սուր քննադատությունից, թե «էշի քուռակ են այն պատգամավորները, որոնք կքվեարկեն ԵՏՄ պայմանագրի օգտին»։ Որեւէ մասնագիտական միտք, խելամիտ առաջարկ՝ իրավիճակից դուրս գալու մասով չեն հնչում ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության կամ այլընտրանքային ուժերի ներկայացուցիչների շուրթերից։ Որեւէ մեկը փաստարկված չի բացատրում, թե ինչ այլընտրանք ուներ Հայաստանը ԵՏՄ չգնալու մասով եւ այդ այլընտրանքն ի՞նչ լուսավոր ապագա էր մեզ խոստանում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում