Երեկ խորհրդարանում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ներկայացրած «Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» որոշման նախագիծը, որը, սակայն, չընդունվեց՝ 54 «կողմ», 59 «դեմ», 4 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։
Ի դեպ, եռյակի շատ ներկայացուցիչներ ու եռյակամերձ լրատվամիջոցներ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իմպիչմենտի ժամանակ պնդում էին, որ չեն միանում, քանի որ միեւնույն է գիտեն, որ այդ նախաձեռնությունը չի հաջողելու։ Երեկ եռյակի ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե նույն տրամաբանությամբ ինչո՞ւ էին Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու որոշման նախագիծ ներկայացնում ԱԺ՝ միեւնույն է այն չէր անցնելու։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին մի քանի հարց ուղղեցինք այս թեմայով.
– Պարոն Մանուկյան, եթե գիտեիք, որ միեւնույն է որոշման նախագիծը չի հաջողվելու անցկացնել, ինչո՞ւ էիք արտահերթ կարգով քննարկման ներկայացրել։
Կարդացեք նաև
– Բայց 54 «կողմ» եղավ չէ՞, դա լուրջ է… Ես դա համարում եմ հաջողություն։
– Այսինքն՝ կարծում եք, որ իմա՞ստ ունի անընդհատ այս հարցը շրջանառել։
– Այո՛, անպայման։
– Այդ դեպքում ինչո՞ւ չարժե իմպիչմենտի հարցը քննարկել։
(ժպտում է):
– Պատասխան չունե՞ք:
– Մեկնաբանություն չունեմ:
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում