Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ նույն «ուղտը ՀԱԿ-ի դռանն է չոքել», Արամ Մանուկյանը հիշել է, որ ԱԺ պատգամավորը հայ ժողովրդի ընտրյալն է. «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2014 11:04

ԱԺ մուտքի մոտ հավաքված ակտիվիստները ՀԱԿ խմբակցության քարտուղարին «դավաճան» են ասել։ Արամ Մանուկյանն էլ՝ ոչ այս, ոչ այն, ուղղակի շրխկացրել է. «Դուք հայ ազգի՞ն եք դավաճան ասում»։

Այ, դա «քաղաքականություն» է։ Երբ ինքն է ԱԺ-ի մոտ պիկետ անում, ու իր համակիրները ՀՀԿ պատգամավորներին ինչ սրտները տալիս՝ ասում են, արդարացի է, դրանից հայ ժողովուրդը չպետք է վիրավորվի կամ իրեն վատ զգա, թե ինչ օրի է հասել, որ մի խումբ մարդիկ հավաքվում-խորհրդարանականներին «քրֆում» եւ դրանից հաճույք են ստանում։

Իսկ երբ նույն «ուղտը ՀԱԿ-ի դռանն է չոքել», Արամ Մանուկյանը հիշել է, որ ԱԺ պատգամավորը հայ ժողովրդի ընտրյալն է, եւ նրան թե ժողովրդին «դավաճան» ասած՝ նույնն է։

Այդպես է, մարդիկ «սեպը սեպով են հանում»։ Նախադեպի օրինաչափությունը գործում է անվրեպ։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031