Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիայի շուկայում դոլարը երեկ կարելի էր գնել կեսօրին 470 դրամով, իսկ օրվա վերջին գինը հասավ 500 դրամի. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 03,2014 11:01

Այն, ինչ երեկ կատարվում էր Հայաստանի ֆինասական շուկայում, այլ կերպ, քան լիակատար բեսպրեդել՝ անվանել հնարավոր չէ։ Բեսպրեդել, որը հաստատել էր ՀՀ կենտրոնական բանկը եւ որում կամա թե ակամա ներգրավվել էին Հայաստանի բոլոր բանկերն ու փոխանակման կետերը։ Բանկերում մեկ դոլարը օրվա տարբեր ժամերի գնվում էր 435-437 դրամով եւ իբր վաճառվում էր 440-450 դրամով։ Չենջերը օրվա երկրորդ կեսին դոլարը գնում էին 440 դրամով ու իբր վաճառում էին 460 դրամով։ ՀՀ կենտրոնական բանկը օրվա վերջին սահմանեց ՀՀ դրամի փոխարժեքը, որը իբր 442 դրամ 33 լումա է։

Իբր։ Այս երեք տառերով կարելի է բնորոշել մեր ֆինանսական շուկայի ողջ բովանդակությունը երեկվա ընթացքում։ Իրականում՝ վերը նշված գներով ոչ մի բանկ եւ ոչ մի փոխանակման կետ դոլար չէր վաճառում։ Մալաթիայի շուկայում դոլարը երեկ կարելի էր գնել կեսօրին 470 դրամով, իսկ օրվա վերջին գինը հասավ 500 դրամի։

Այսպիսի վիճակը արժութային շուկայում այլ կերպ, քան բեսպրեդել՝ որակել չի կարելի։ Բանկերն ու չենջերը, փաստորեն, իրենց մոտ կախել էին ցուցանակ, իբր դոլարը վաճառվում է 450 դրամով, եւ օրը ցերեկով նայում էին իրենց հաճախորդների աչքերի մեջ ու սուտ խոսում՝ «դոլար չկա» ասում էին։ Արդյո՞ք իրենց կամքով էին բանկերն ու չենջերը պարզ խաբեությամբ զբաղվում։ Երեկ կեսօրին մոտ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը (նկարում) իր մոտ է հրավիրել Հայաստանում գործող բանկերի ղեկավարներին եւ բավական երկար ժամանակ նրանց հետ փակ խորհրդակցություն անցկացրել։ ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում այս հանդիպման փաստը հաստատեցին, սակայն որեւէ մեկնաբանություն խորհրդակցության բովանդակության մասին, բնականաբար, չտվեցին։ Հենց այս խորհրդակցությունից հետո չվաճառվող դոլարի «վաճառքի» գինը բանկերում համատարած սահմանվեց 440-450 դրամ ու հենց այդ հանդիպումից հետո Մալաթիայի շուկայում մեկ դոլարի ստվերային գինը հասավ 500 դրամի։

Ակնհայտ է, որ դրամի այսպիսի թռիչքային արժեզրկման պատճառները մի քանիսն են։ Այստեղ գործ ունենք ե՛ւ ստացվող տրանսֆերտների ծավալների նվազման հետ, ե՛ւ ամանորյա գնումների նախապատրաստությունների հետ… Բայց դրանք գործոններ են, որոնց ազդեցության տակ դրամի արժեզրկումը ավելի սահուն կլիներ։ Այնպես չէ, որ մինչեւ ուրբաթ տրանսֆերտներ գալիս էին, իսկ երեքշաբթի օրը դրանք «քրթ» դադարեցին։ Այնպես չէ, որ ուրբաթ օրը ներկրողները շուկայից դոլար չէին հավաքում ամանորյա ապրանքներ ներկրելու համար ու հանկարծ երեկ առավոտյան հիշեցին, որ իրենց դոլար է անհրաժեշտ։ Դրամի թռիչքային արժեզրկման հիմնական պատճառը, իհարկե, խուճապն է, որը, իր հերթին, երկու պատճառ ունի։ Պատճառներից մեկը, ինչ խոսք, Ռուսաստանում տեղի ունեցող ֆինանսական փլուզումն է՝ իր տարբեր դրսեւորումներով։ Բայց հիմնական պատճառը, թերեւս, հենց ՀՀ կենտրոնական բանկի գործողություններն են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031