Մինչ համաժողովրդական շարժման առաջնորդները կորոշեն Սերժ Սարգսյանի վարչախմբին վերջնագիր ներկայացնելու օրն ու ձեւը, համաժողովրդական շարժմանը միացած ազատամարտիկների դաշինքն արդեն վճռել է հենց այնպես ընթացող ու ձգձգվող հանրահավաքներին այլեւս
չմասնակցել։ Երբ կլինի վերջնական որոշում Ազատության հրապարակ գնալու ու տուն չվերադառնալու մասին, այդ ժամանակ էլ իրենք անելիք կունենան այդ պայքարի մեջ։ Երեկ այս մասին հայտարարեց Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։
Հստակեցմանը՝ եթե եռյակն առաջիկայում նախկինի պես բազմահազարանոց հանրահավաք կազմակերպի, չե՞ն մասնակցի, պատասխանեց. «Եթե գալու են վերջնականապես տուն չգնալու նպատակով՝ կնստեն, կկանգնեն, չգիտեմ ինչ կանեն, այսինքն՝ շարունակություն կունենա, մենք անելիք ունենք, իսկ եթե պիտի գան, հետո նախկինի պես հետ գնան, արդեն դա ավարտվել է։ Արդեն այդտեղ անելիք, չկա»։
Այս մարտավարությունից ելնելով՝ ազատամարտիկները չեն մասնակցի նաեւ ոչ պակաս վճռական ու ՀԱԿ– ԲՀԿ գործունեությանը քննադատող Րաֆֆի Հովհաննիսյանի մենահավաքի՞ն, որը տեղի կունենա Ազատության հրապարակում, դեկտեմբերի 5-ին։ «Առանձին ակցիաներին ու հավաքներին մենք չենք մասնակցում, եթե համաժողովրդական կլինի, կոնկրետ իշխանափոխության նպատակին կծառայի՝ ուրիշ բան»:
Կարդացեք նաև
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում