ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
3-ին՝ գիշերը ժամը 03:30-04:00-ի սահմաններում, Աշոցք- Գյումրի
ավտոճանապարհի Քեթիի լեռնանցքում անվադողերի մաշվածության պատճառով
վրացական ծանրաքաշ 4 մեքենաներ խցանվել են:
Ճանապարհը սպասարկող «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության
ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ խցանված մեքենաները
դուրս բերելու համար:
Աշոցք – Գյումրի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն