Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վերցրին առանց որևէ կրակոցի.  «Ժամանակ»

Դեկտեմբեր 03,2014 10:22

Եվրասիական տնտեսական միության անդամակցության գլխավոր «փաստարկը» անվտանգությունն է, որը վկայակոչում են և իշխանությունները, և խորհրդարանում ներկայացված, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերը, որոնք ԵՏՄ-ին անդամակցության հարցում աջակցում են իշխանությունների քայլերը:

Անվտանգության հարցում մատնանշվում է Ուկրաինայի օրինակը՝ այն իմաստով, որ Հայաստանը նույնպես կունենար նմանօրինակ խնդիրներ ու կորուստներ, ինչպես Ուկրաինան և հետևաբար մեծ ռիսկ էր ԵՏՄ անդամակցությունից հրաժարվելը, անդամակցությունը մերժելը: Առաջին հայացքից հիմնավոր այս մոտեցումն իրականում չափազանց մակերեսային է, և երբ այն ներկայացվում է որպես «ռեալ պոլիտիկ», իրականում հանդիսանում է լիովին հակառակը և խնդիրների միֆական պատկերացման արդյունք է:

Առաջին հերթին առնվազն տարօրինակ է, երբ նման «փաստարկներ» են փորձում բերել, այսպես կոչված, ոչ իշխանական կամ ընդդիմադիր ուժերը: Մի պահ ենթադրենք, որ ամեն ինչ ճիշտ է և հիմնավոր: «Ռեալ պոլիտիկն» այս դեպքում՝ եթե այդ պոլիտիկի հիմքում պետության շահն է, հասարակության շահը, պետք է ընդդիմությանը ստիպեր հանդես գալ ԵՏՄ-ին անդամակցությանը դեմ, քանի որ այդ որոշումը ակնհայտորեն կայացվել է պետության հանդեպ, իշխանությունների հանդեպ, հասարակության հանդեպ շանտաժի ու սպառնալիքների տարափի ներքո: Այս դեպքում, պետական և հասարակական շահ հետապնդող «ռեալ պոլիտիկը» պետք է մերժեր շանտաժի ու սպառնալիքի վրա հիմնված որոշումը, պետք է մերժեր նաև Հայաստանի հետ շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելը:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031