Մինչեւ 1986-87 թվականները թվում էր, թե Խորհրդային միությունն անշրջելի է: Հետո այնպես «շրջվեց», որ մինչեւ հիմա շատերը ուշքի չեն գալիս եւ կարոտում են այդ համակարգը, որի մեջ կային ինչպես դրական, այնպես էլ բացասական բաներ: Մինչեւ 1997 թվականի աշունն ինձ թվում էր, թե ՀՀՇ-ի իշխանությունն է անշրջելի, եւ հաջորդ նախագահական ընտրությունները կլինեն 2001 թվականին: Սակայն առաջին նախագահի մերձավոր շրջապատն ամեն ինչ «շրջեց», եւ այդ դեպքում վստահ չեմ, որ՝ դեպի լավ կողմը: Այսօր ՀՀԿ-ականներն են վստահ իրենց անշրջելիության մեջ, ինչն, իհարկե, նույնպես մոլորություն է;
Մինչեւ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ը շատերս կարծում էինք, որ մեր շարժումը դեպի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր անշրջելի է, բայց Պուտինը մի գիշերում այդ շարժումը «շրջեց» 180 տոկոսով: Երբ Միացյալ Նահանգները աջակցում էր Բեն Լադենին, որ նա կռվի Սովետի դեմ, նրանք մտածում էին, որ Բեն Լադենի լոյալությունն իրենց հանդեպ անշրջելի է, բայց թիվ մեկ ահաբեկիչը շրջվեց ԱՄՆ-ի դեմ: Ճիշտ նույն կերպ՝ երբ նույն երկիրն աջակցում էր արաբական հեղափոխություններին, իրեն թվում էր, որ այնտեղ կհայտնվեն իրեն ավելի «հարմար» ռեժիմներ, սակայն տարիներ տեւող քաոսի մեջ գլուխ բարձրացրին Միացյալ Նահանգներին ամենեւին ոչ բարեկամ ուժերը:
Հայաստանում կա բնակչության բավականին մեծաթիվ խավ, որը կարծում է, թե իր թշվառությունն անշրջելի է եւ սպասում է «օգնությունների», «բարեգործությունների» եւ պետական նպաստների, ինչպես նաեւ ակնկալում է, որ ընտրությունների ժամանակ հարուստ կուսակցությունների եւ թեկնածուների շնորհիվ փոքր-ինչ կբարելավվի իր նյութական վիճակը: Բայց այդ մարդկանց մտածողությունը նույնպես անշրջելի չէ, եւ մեր բոլորիս պարտքն է նրանց այդ հուսահատությունը կոտրել:
Հետեւություն. մի ասա, որ որեւէ բան անշրջելի է: Հաշվարկիր երեւույթի զարգացման միտումները եւ կանխատեսիր հետեւանքները: Ովքե՞ր են կանխատեսողները: Բնականաբար, այն մարդիկ, որոնք ունեն ավելի շատ տեղեկատվություն: Մի քիչ, իհարկե, զարմանալի է, որ Միացյալ Նահանգներում, որտեղ թե՛ կառավարության ենթակայության տակ եւ թե՛ դրանից դուրս կան տասնյակ հիմնարկներ, որոնց մասնագիտացումը կանխատեսումն է, չեն զգուշացրել Սպիտակ տանը չմտածված քայլերի հետեւանքների մասին: Կամ՝ գուցե զգուշացրել են, բայց վարչակազմը բանի տեղ չի դրել:
Կարդացեք նաև
Հայաստանում, իհարկե, նման վերլուծական կառույցներ ստեղծելու հնարավորություններ չկան: Բայց մեզանում էլ կան մարդիկ եւ մարդկանց խմբեր, որոնք ավելի տեղեկացված են, քան մյուսները: Նրանց եւ որոշում ընդունողների միջեւ վիհը հսկայական է՝ ավելի մեծ, քան զարգացած երկրներում:
Դա երեւում է կոնկրետ այս վերջին իրադարձությունների օրինակի վրա: Հայաստանի գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը՝ իշխանական, ոչ իշխանական եւ ընդդիմադիր, որոշել է, որ ԵՏՄ անունն ունեցող բավականին կասկածելի կառույցն անշրջելի է: Երբ վերոհիշյալ խմբերն ասում են՝ «չէ, սպասեք, եկեք մի փոքր մտածենք», այդ վերնախավի ներկայացուցիչները նույնիսկ մի քիչ վիրավորվում են: Բայց նրանց ինքնահավանությունը նույնպես անշրջելի չէ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կա անշրջելի խնդիր, որի լուծման համար բոլոր խնդիրները կարող են լինել ճկուն շրջելի և անշրջելի, reasoni արդյունքում հարափոփոխ:Միաբևեռ աշխարհի ծրագրի իրականացումը համամարդկային այլ գիտակցական մակարդակի արդյունքում կարող էր լինել:Խնդիրն ,,օրակարգից,, երբեք չի հանվելու, թեև հանուն դրա երկբևեռ աշխարհի ձևավորման խնդիրը օրակարգում է:Պարզապես երկրորդ բևեռը հնարավորինս շատ գլոբալացման կուրսի դրույթներ պիտի իրականացնի:Պատերազմներն այստեղ արդարացված են:Որոշակի գենետիկ տեսակներ չպիտի տեղ գտնեն ոչ մի բևեռում`տեսակի անփոփոխ վերարտադրման դինամիկան վտանգավոր է:Նրանք իրենք են գիտակցում իրենց տեսակի ավելորդությունը և հենց իրենք են պայքարում իրար դեմ:Կարիճաձևեր կան:Երիցս ճիշտ է T.Y.R- ը, երբ փակ զեկույցում նշում է, որ the bloody book of law you shall yourself read in the bitter letter.Մնում է միայն համաձայնել և ավելացնել, որ I had rather my brother die by the law than my son should be unla wfully born.
Ոչինչ հավերժ է տիեզերքում: Անգամ տիեզերքը ինքը- հավերժ չէ:
Ունայնություն ունայնությանց…
Քանի որ խոսում եք ինֆորմացվածությունից, ապա մի պարզաբանում:
Ինչքանո՞ վ է հավաստի ձեր “Պուտինը մի գիշերում շրջեց” ինֆորմացիան: Որտեղի՞ց ձեզ այդ տեղեկությունը, չէ՞ որ այդ և ընդանրապես ցանկացած այդպիսի ինֆորմացիան պետական գաղտնիք է :
Աղբյուր՝ ՀՀ նախագահ
Ցարական Ռուսաստան > ԽՍՀՄ > ԱՊՀ երկրներ > Եվրասիական միություն = Ռուսաստան:
Կոմունիստ / կոմերիտականներ > Ղարաբաղ կոմիտեականներ > ՀՀՇ-ականներ > ՀՀԿ-ականներ/ՀԱԿ-ականներն= կոմ-երիտականներ:
Arshak-ը ԱԱԾ-ի նման ինֆորմացիայի չտիրապետելով պետական գաղտնիքի տիրապետողի է ման գալիս:Խմբագիրը տալիս է հայտնի Ոմնի անունը:Շրջելիի հիմքում էլ անշրջելին է, թվացյալ անշրջելին`շրջելիի հիմքում…
Սերժ Սարգսեան – անփառունակ եւ կատարեալ ձախորդ անձնաւորութիւն: Մարդ, որը յաջողութեամբ գործեց արցախեան ազատամարտի տարիներին եւ ահա իր «քաղաքական կարիերան» աւարտում է նման անփառունակ ձեւով՝ ծաղրուծանակի վերածուելով համայն աշխարհի ու հայութեան աչքին: Ակամայ խղճահարութիւն է առաջանում այս մարդու նկատմամբ:
Այո՛, պն. Աբրահամեան: Անշրջելի բաներ չկան (ԼՏՊ-ի ականջը կանչի): Շրջելի են նոյնիսկ բարի բաները, էլ չե՜մ ասում վատը, չարն ու կեղծիքը: ԵՏՄ կոչուածը եւս կը քանդուի: Չկայ մի բանական պատճառ կամ տեսութիւն, որ դրա գոյութիւնը երաշխաւորի:
Միջուկային Ռուսաստանը 25 տարի առաջ ծնկի եկաւ տնտեսապէս: Այժմ էլ գործի են դրուած տնտեսական լծակները՝ էժան նաւթ, էժան ռուբլի,,
Արեւմտեան աշխարհը յամառօրէն այլընտրանքային էներգիայի աղբիւրներ է որոնում՝ քամի արեգակ, ընդերք, օվկիանոս՝ թօթափելու նաւթային կախուածութիւնը: Եւ ես, որպէս այդ հետազօտութիւններով զբաղուող կենսաբան, շատ ուրախ եմ, որ իմ շատ փոքր ներդրումն ունեմ:
Գալու են ժամանակներ, երբ Ռուսաստանը (եթէ տակաւին նոյն կայսերապաշտը լինի) կորցնելու է իր նաւթագազային զէնքը: Եւ ինչպէս յաճախ է պատահում վերելքից յետոյ ռուսների մօտ փլուզում, անկում է:
Յունուար մէկից անախորժ օրեր են սպասւում: Ակնկալել որեւէ դրական բան ԵՏՄ-ից մանկամտութիւն է: ԵՏՄ-ն ոչ այլ ինչ է, քան «քաղաքակիրթ ստրկացում»: Վնասները բազմաթիւ են ու ակնյայտ: Նոյնիսկ իմաստ եւ ժամանակ չկայ դրանք թուարկելու:
Ամենամեծ վիրաւորանքը, թերեւս, հանրաքուէի բացակայութիւնն էր ու Սերժ Սարգսեանի ինքնագլուխ «որոշումը» (այո՛, միմիայն չակերտներով):
Յ.Գ. Ամենազաւեշտալին, իհարկէ, հանրապետականներն են՝ թէ ինչպէս են իրենց կաշուից դուրս գալիս այս խայտառակ կապիտուլացիան արդարացնելու համար:
Հրեաները լաւ ասացին սրանց մասին. “.הטיפש הזה היה מצחיק, אלמלא היה הטיפש שלנו”
(«Էս տխմարը ծիծաղելի կը լինէր, եթէ մեր տխմարը չլինէր»):
Независимость – это возможность послать того, кого считаешь нужным, тогда, когда считаешь нужным, туда, куда считаешь нужным.
Գիրք հայտնաբերեցի համացանցում, միգուցե օգտակար վերլուծություն է պարունակում։
https://samlib.ru/s/sergej_s_p/duglaszip.shtml
Ոնց հասկանում եմ որոշ մարդկանց որոշ մարմնի մասեր մռմռում է,որ Հայաստանում ՈՒկրաինական սցենարը չստացվեց: ԵՏՄ-ից բացի ուրիշ տարբերակ կա՞ր ,ՈՒկրաինականը՞,դա միայն ցանկանում են ազրիների բարեկամները:
«Անշրջելի երեւույթներ չկան»,«никогда не говори никогда» և տասնյակ նման գեղեցիկ խոսքեր,բայց իրականում ամեն ինչի արժեքը համեմատության կարքով են որոշում:
Տիգրան Մեծից հետո մինչեւ օրս, Հայաստանը, հայ ժողովուրդը արդյո՞ք լավ է ապրել: Որքանով տեղյակ եմ՝ ոչ: Սրանից էլ լավ օրինա՞կ անշրջելիության: Թե ձեւը գիտեք լավ ապրելու՝ ասեք: Չեմ ասում լինենք գերտերություն: Չէ: Բայց մի քիչ քիչ վերվեր թռնեինք ու հանգիստ ապրեինք, արարեինք, հնարավորինս զերծ մնալով քաղաքականությունից, վարչարարությունից, իշխանատենչությունից, իշխանափոխությունից, մաքսայինից ու հարկայինից, տուգանքներից: Ձեւը գիտե՞ք, ասեք: