Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանից հետո նամակ կգրեք Дед Мороз-ին, Ձմեռ պապ չկա

Դեկտեմբեր 03,2014 18:00

Փաստորեն, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը բերել է նրան, որ 2015-ից Ձմեռ պապն ու Ձյունանուշն էլ են ռուսական լինելու: Այսպես որ շարունակվեց, չի բացառվում, որ հաջորդ տարիներին Ամանորի սեղանին խրախուսվեն արդեն ռուսական խոզի ազդրերը, խորովածի փոխարեն՝ «սոլյանկան», տոլմայի փոխարեն՝ պելմենին: Արդեն ռուսական օղուց բացի՝ կքարոզեն Նոր տարվա սեղանին դնել կիսել, թխվածքներից՝ «պրյանիկ»:

Հաշվի առնելով, որ 2015 թվականը՝ Ոչխարի տարին, Հայաստանը մուտք է գործելու արդեն նոր՝ ԵՏՄ անդամ պետության կարգավիճակով, չի բացառվում, որ ամանորյա ուղերձների շարքը լրացնի նաեւ Վլադիմիր Պուտինը:

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
2.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգարժան Հռիփսիմե, ի վերջո որն է Ձեր ուզածը?, ում պատվերով, ինչպիսի խնդիրներ էք ցանկանում լուծել Ձեր անհեթեթ հոդվածով: Ձեր հոդվածներով Դուք ոչ թե այսօրվա իշխանությունների քաղաքականությունն էք քննադատում, այլ փորձում էք հայի արժանիքները ոտնահարել: Տավուշեցին կասեր ավելի լավ է տափը մտնել…

  2. Կեղտոտ խաղեր են: ԵՏՄ ուզում են սարքել բոբո ու վախեցնել ամեն ինչով- հնարավորով ու ապուշ երևակայությամբ, եթե մի քիչ վատը կա, փչելով ու ուռացնելով: Քանի տարի է, հիմնականում արտահանումը կատարվում է Ռուսաստան, արտագնա աշխատուժը գտնվում է այնտեղ, ու փողի հոսքն այնտեղից է: Երազանքն ու դաժան իրականությունը համադրելը ամեն մարդու բան չի, բայց մի քիչ էլ ցանկություն է պետք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031