2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հայտ ներկայացրած բրիտանացիները օգտվել են հատուկ ծառայություններից` մրցակից երկրներին հետեւելու եւ նրանց մասին տեղեկություններ ստանալու նպատակով:
«The Independent»-ի տեղեկություններով Ռուսաստանի հայտի նախապատրաստմանը ակտիվ մասնակցություն է ունեցել «Չելսիի» սեփականատեր, ռուս բիզնեսմեն Ռոման Աբրամովիչը: Նա ՀԱՀ-ում գաղտնի հանդիպումներ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Իոզեֆ Բլատերի հետ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Ռուսաստանին աջակցելու համար Պիկասոյի նկար է նվեր ստացել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
2.12.2014